մեդիա նվագարկչի, գիշերային լույսի և Bluetooth բարձրախոսի գործառույթներով

Երաժշտական, զարգացնող, ուսուցանող խաղալիք՝
Գայա-Զատիկ

Երգում եմ մեղեդային երգեր ու օրորոցայիններ։

Պատմում եմ հայկական հեքիաթներ և առակներ։

Լուսավորում և ջերմացնում եմ սենյակը մեղմ շողերով։

Ողջո՜ւյն,
ես Գայա-Զատիկն եմ
Ես տիկնիկ եմ՝ վերածննդի և միասնության խորհրդանիշ, ինչպես նաև՝ քո նոր ընկերը։ Մենք միասին կծանոթանանք հայկական մշակույթին և ավանդույթներին հեքիաթների, առակների, երգերի ու օրորոցայինների միջոցով։
Ես քո կողքին կլինեմ, մինչ դու մեծանաս և ճանաչես աշխարհը, որպեսզի մանկությունից սկսած քո մեջ սեր արթնացնեմ դեպի հայկական յուրօրինակ մշակույթը, և հիշեցնեմ, որ դու այդ ամենի կարևոր մասն ես։

Երեխայի ԵՎ նրա ծնողների համար նախատեսված այս ուղեցույցը ճանապարհ է դեպի հայկական ինքնատիպ մշակույթի կախարդական աշխարհ

Ես հիմա պատրաստվում եմ թափահարել իմ կախարդական թևերը, շարժել իմ փափուկ ալեհավաքները և քեզ տանել հրաշքների աշխարհ, ուր
կներկայացնեմ հայ հայտնի երաժիշտների մանկական երգերը,
դու անուշ նանիկ կանես հին հայկական օրորոցային երգերի հնչյունների ներքո,
կպատմեմ ժողովրդական մի շարք հեքիաթներ, որոնք մշակել է Հովհաննես Թումանյանը, հեքիաթներ, որոնք գրել է հայ ամենահայտնի հեքիաթասաց Ղազարոս Աղայանը,
կկիսվեմ հայկական առակների իմաստությամբ,
կծանոթացնեմ քեզ հայոց այբուբենին:
Ի՞նչ գիտեմ
Առակներ
հեքիաթներ
Օրորոցայիններ
Մանկական երգեր
«Երկու այծ» (Ղազարոս Աղայան)
«Մկների ժողովը» (Աթաբեկ Խնկոյան)
«Գայլն ու գառը» (Աթաբեկ Խնկոյան)
«Որսորդ նապաստակը» (Աթաբեկ Խնկոյան)
«Ագռավն ու աղվեսը» (Աթաբեկ Խնկոյան)
«Շունն ու գայլը» (հայկական ժողովրդական)
«Արմատներն ու տերևները» (Աթաբեկ Խնկոյան)
«Շունն ու ձին» (Աթաբեկ Խնկոյան)
«Օձն ու աղվեսը» (հայկական ժողովրդական)
«Պոչատ աղվեսը» (Աթաբեկ Խնկոյան)
«Խոզն ու ագռավը» (Աթաբեկ Խնկոյան)
«Մուկն ու կատուն» (Աթաբեկ Խնկոյան)
«Ընկերասեր եղջերուները» (Ղազարոս Աղայան)
«Արևի հրամանը» (Ղազարոս Աղայան)
«Գյուլնազ տատի թոռները»(Ղազարոս Աղայան)
«Փիսիկի գանգատը» (Հովհաննես Թումանյան)
«Սևուկ ուլիկը» (Հովհաննես Թումանյան)
«Գնդիկ բոքոնիկ»
«Երեք արջի հեքիաթը»
«Կարմիր գլխարկը»
«Երեք խոզուկները»
«Չարի վերջը» (Հովհաննես Թումանյան)
«Շունն ու կատուն» (Հովհաննես Թումանյան)
«Ծիտը» (Հովհաննես Թումանյան)
«Թութակն ու սոխակը» (Ղազարոս Աղայան)
«Կենդանիների վեճը» (Ղազարոս Աղայան)
«Մեղուն ու հավը» (Ղազարոս Աղայան)
«Ճամփորդները» (Հովհաննես Թումանյան)
«Արծիվն ու կաղնին» (Հովհաննես Թումանյան)
«Մանկական հեքիաթ» (Ղազարոս Աղայան)
«Պոչատ աղվեսը» (Հովհաննես Թումանյան)
«Մի կաթիլ մեղրը» (Հովհաննես Թումանյան)
«Երջանիկ խրճիթը» (Ավետիք Իսահակյան)
«Արևի ճառագայթները» (Ղազարոս Աղայան)
«Ծաղիկների երգը» (Հովհաննես Թումանյան)
«Մայր ու որդի» (Ղազարոս Աղայան)
«Սուտլիկ որսկանը» (Հովհաննես Թումանյան)
«Արտույտի երգը» (Հովհաննես Թումանյան)
«Մեղուն ու աղավնին» (Ղազարոս Աղայան)
«Անհաղթ աքլորը» (Հովհաննես Թումանյան)
«Ծառերի գանգատը» (Ղազարոս Աղայան)
«Սուտասանը» (Հովհաննես Թումանյան)
«Մայրը» (Հովհաննես Թումանյան)
«Ոսկի և երկաթ» (Ղազարոս Աղայան)
«Բարեկենդանը» (Հովհաննես Թումանյան)
«Ապագայի համար» (Ղազարոս Աղայան)
«Արև և լուսին» (Հովհաննես Թումանյան)
«Մութն ընկել է» (հեղինակ՝ Ռոբերտ Ամիրխանյան)
«Նեննի ըսիմ քընցընիմ» (Տիգրանակերտի օրոր, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան)
«Օրոր» (հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան, գործիքավորումը և մշակումը՝ Նարինե Զարիֆյանի)
«Օրոր» (հեղինակ՝ Բարսեղ Կանաչյան, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան, դաշնամուր՝ Ջուլիետա Վարդանյան)
«Րուրի» (Սասունի օրոր, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան)
«Նայ, նայ, իմ բալա» (Արցախի օրոր, կատարող՝ Անի Նավասարդյան)
«Օրիմ, օրիմ» (Բութանիայի օրոր, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան)
«Այ ջանըմ, նանի» (Քեսապի օրոր, կատարող՝ Անի Նավասարդյան)
«Աղվոր ես, չունիս խալաթ» (Ակնա օրոր, կատարող՝ Անի Նավասարդյան)
«Մանրատերև քեզի ծածկոց կենեմ» (Թալիշի օրոր, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան)
«Օրոր ճոճք եմ կապեր» (Ակն, Խարբերդ, կատարող՝ Անի Նավասարդյան)
«Օրոր ասեմ օրորոցին» (Տարոնի օրոր, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան)
«Օրոր կասիմ» (Վանի օրոր, կատարող՝ Անի Նավասարդյան)
Ռուբեն Հախվերդյան, «Մանկական երգեր» Գործիքավորումը և մշակումը՝ Նարինե Զարիֆյանի
«Հրեշտակի աղոթք» (երաժշտություն՝ Նարինե Զարիֆյանի, խոսք՝ Մարիաննա Գրիգորյանի, խմբավար՝ Էմմա Առաքելյան, կատարում են Ձայնի պահպանման մասնագիտական դպրոցի սաները)
Ժողովրդական երգեր (երաժշտություն՝ Նարինե Զարիֆյանի, կատարում են Արաքսյա Դավթյանը և Ռուբեն Հախվերդյանը)
«Տոնածառ» (խոսք՝ Միքայել Միրզայանի, կատարող՝ Արգինա Հարությունյան)
«Արև', արև', արի' դուս» (ժողովրդական երգ, կատարող՝ «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական համույթ)
«Զըմփիկ-զըմփիկ» (ժողովրդական երգ, կատարող՝ «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական համույթ)
«Ա'յ լորիկ» (ժողովրդական երգ, կատարող՝ «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական համույթ)
«Գացե'ք, տեսե'ք» (ժողովրդական երգ, կատարող՝ «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական համույթ)
«Աղվես գնաց, մտավ ջաղաց» (ժողովրդական երգ, կատարողներ՝ Անուշ Հարությունյան, Լիլիթ Հարությունյան, «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական համույթ)
«Կաքավիկ» (խոսք՝ Հովհ. Թումանյանի, երաժշտություն՝ Կոմիտասի, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան, կիթառ՝ Մարինե Մաղաքյան)
«Այ, իմ գնդակ» (ժողովրդական երգ, կատարող՝ Արգինա Հարությունյան)
«Թռնոցի» (ժողովրդական երգ, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան)
«Փայտե ձիուկ» (ժողովրդական երգ, երաժշտություն՝ Կոմիտասի, կատարող` Արգինա Հարությունյան)
«Անանա քե ղուրբան» (ժողովրդական երգ, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան)
«Չոփչոփիկ» (երաժշտություն՝ Արգինա Հարությունյանի, խոսք՝ Երազիկ Գրիգորյանի, կատարող՝ Արգինա Հարությունյան)
«Փոքրիկ բացատում» (հեղինակ՝ Գագիկ Աղաբաբյան, կատարող՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան, կիթառ՝ Մարինե Մաղաքյան)
«Դինգ-դոնգ» (երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի, խոսք՝ Նանսեն Միքայելյանի)
«Այբ, բեն, գիմ» (կատարող՝ «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական համույթ)
«Նոր Տարի»
«Թզուկ»
«Գիշերվա աստղազարդ նկարում»
«Լուսաբացի երգե»
«Զատիկ»
«Կապիկ»
«Իմ փոքրիկ նավակ»
«Ծիածան»
«Հեքիաթ»
«Եվ ուղիղ ժամը 12-ին»
Օգտակար տեղեկություն
Երեխաները կարող են ծամել իմ ալեհավաքները և կախարդական թևերը, քանի որ ես շատ փափուկ եմ։
Որովայնիս վրա գտնվող այբուբենը մթության մեջ փայլում է տարբեր գույներով։
Ինձ շատ հեշտ է կառավարել. ոտքերիս վրա գտնվող ստեղները կօգնեն ձեզ փոխել բաժինները՝ ընտրելով դրանցից որևիցե մեկը՝ առակներ, երգեր, հեքիաթներ, օրորոցայիններ։
Իմ պոչը միացման կոճակն է և ձայնի կարգավորիչը։
Ես շատ հարմարավետ և թեթև խաղալիք եմ՝ բարձրությունս 16 սմ է, քաշս՝ 200 գ։
Ես պատրաստված եմ ամուր ABS պլաստիկից և անվտանգ սիլիկոնից։ Իմ մակերեսը հարթ է, իսկ եզրերը կլոր են։
Դուք կարող եք միանալ ինձ Bluetooth-ի միջոցով։
Hi-Fi բարձրախոսի շնորհիվ իմ ձայնը հաճելի և հստակ է հնչում։
Ես ունեմ տարողունակ լիթիում-իոնային մարտկոց, որն ինձ թույլ է տալիս 5 ժամ աշխատել առանց վերալիցքավորման, բայց եթե հանկարծ հոգնեմ և քնեմ, կարող եմ հեշտությամբ լիցքավորվել ցանցից՝ օգտագործելով USB Type-C մալուխը։
Ես գիտեմ, թե ինչպես խնայել էներգիա. 30 րոպե անընդհատ աշխատելուց հետո ինքնուրույն անջատվում եմ։
Խաղալիքի ստեղծման՝ ոգեշնչման աղբյուրը Հայաստանն է:
Բոլոր նյութերը փորձարկված են և համապատասխանում են ԵՄ-ի, ՌԴ-ի՝ խաղալիքների անվտանգության համար նախատեսված չափորոշիչներին և պահանջներին։
Երաշխիք՝ 1 տարի գնման օրվանից:
Ծառայության ժամկետը՝ 6 տարի:
Պահպանման ժամկետը՝ անսահմանափակ:
Գայա-Զատիկը ստեղծվել է համատեղ աշխատանքի արդյունքում
Ռոբերտ Ամիրխանյան
կոմպոզիտոր, երգահան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Հասմիկ Հարությունյան
երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական համույթի հիմնադիր և ղեկավար, «Շողակն» ժողովրդական համույթի հիմնադիր
Արգինա Հարությունյան
դաշնակահար, երգահան, երգչուհի
Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան
սոպրանո
Մինաս Ասրյան
Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դերասան
Նարինե Զարիֆյան
կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Վիկտորյա Ներսիսյան
Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դերասան
Անի Նավասարդյան
«Խազեր» երգչախմբի հիմնադիր, խմբավար, երգչուհի
Կարինե Թոթոլյան
երաժշտական ​​թերապևտ, Հայաստանի «Օկտավա» երաժշտաթերապևտների ասոցիացիա ՀԿ-ի հիմնադիր
Առլենա Խաչատրյան
Գայա անունով երեխային սիրող մայր և «Գայա-Զատիկ» նախագծի հիմնադիր
Էլիսա Փայտյան
թարգմանիչ (ռուսերեն, չինարեն, անգլերեն)
Ռադիո Հեքիաթ
Ռուբեն Հախվերդյան
պոետ-երգահան, կոմպոզիտոր, երգիչ, կիթառահար, բարդ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր
Երաժշտական, զարգացնող, ուսուցանող խաղալիք՝
Գայա-Զատիկ
Հետադարձ կապ՝
© 2024, gaya-zatik.com
@Gaya_Zatik